Facebook-ը նկարների բեռնման նոր ծրագիր է գործարկել

Facebook-ը բջջային հեռախոսներից նկարների ավտոմատ բեռնման նոր ծրագիր է գործարկել` Photo Sync: Բջջային ծրագրի միջոցով սերվերին է փոխանցվում օգտատիրոջ 20 ամենաթարմ և դրանց հաջորդող նկարները, որոնց վերլուծությունն ընկերությանը կօգնի ճիշտ հասցեավորել գովազդները:

Facebook-ը ինքնուրույն նշումներ է կատարում նկարների վրա և բաշխում թեգերը: Համակարգը վերլուծում է նաև նկարի մասին տեղեկությունները` նկարահանման վայրը, տեղը, սարքավորման անվանումը և լուսավորվածության պայմանները:

Մինչ այժմ Facebook-ի սերվերին օրական փոխանցվել է շուրջ 300 մլն նկար: Փորձագետների կարծիքով` բեռնման ավտոմատ համակարգի շնորհիվ այդ ցուցանիշը կկրկնապատկվի: Նախատեսվում է, որ նոր համակարգը կգործի նաև ֆայլերի պահպանման համար նախատեսված Dropbox և Google+ կայքերում:

Հիշեցնենք, որ վերջերս Facebook-ն ԱՄՆ-ում թողարկել էր Gifts ծառայությունը, որի միջոցով օգտատերերը կարողանում են միմյանց նվերներ ուղարկել: Ըստ փորձագետների` այս ծառայության միջոցով սոցցանցը ներդրողների ուշադրությունն է հրավիրում իր բաժնետոմսերի նկատմամբ:

Մեկնաբանել