Շախտյորի նախագահը Մխիթարյանին բաց չի թողնի. Լեոնենկո

Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն հայտարարել է, թե Դոնեցկի «Շախտյորը» դժվար թե բաժանվի Հենրիխ Մխիթարյանից, փոխանցում է Динамо Киев от Шурика կայքը:

«Գերմանական գերակումբների հետաքրքրությունը զարմացնող չէ: Ոչ միայն այն բանի համար, որ Մխիթարյանը 17 խաղում 18 գոլ է խփել, այլ նրա համար, որ նա խաղում է այնպես, ինչպես պետք է խաղա բարձրակարգ կիսապաշտպանը:

Ես, օրինակ, երբեք չեմ տեսել, որ Մխիթարյանը երկար պահի գնդակը: 2-3 հպում և փոխանցում, ահա և վերջ: Աստված նրան պարգևատրում է աշխատասիրության և գործադրած ջանքերի համար: Ես շատ ուրախ եմ նրա համար»,-հայտարարել է «Դինամոյի» նախկին հարձակվողը:

«Ռինատ Ախմետովն այն մարդը չէ, որ վաճառի իր թիմի առաջատարներին, թեկուզ և մեծ գումարով: Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, սակայն կարծում եմ, որ «Շախտյորի» նախագահը Մխիթարյանին բաց չի թողնի»,-հավելել է Լեոնենկոն:

Մեկնաբանել