Nokia-ն երգչախումբ է վարձել` նոր ռինգթոնների ձայնագրման համար

Nokia-ն վարձել է Բրատիսլավայի սիմֆոնիկ նվագախմբին` իր նոր սմարթֆոնների համար 25 նոր ռինգթոններ ձայնագրելու նպատակով: Դրանցից մի քանիսն արդեն հասանելի են Lumia 920 և Lumia 820 մոդելներում:

Ինչպես հաղորդում է բրիտանական Telegraph պարբերականը, ձայնագրման աշխատանքներին մասնակցել է 55 երաժիշտ:

Nokia-ում նշում են, որ դասական երաժշտությունը շարունակում է մնալ ռինգթոնների ամենատարածված տեսակը: Դասական երաժշտության եզակի հնչողություն ստանալու նպատակով էլ Nokia-ն հրավիրել է սիմֆոնիկ նվագախմբին:

Նշենք, որ սա ֆիննական ընկերության և Բրատիսլավայի նվագախմբի առաջին համագործակցությունը չէ: Ավելի վաղ հենց Բրատիսլավայի նվագախումբն էր ձայնագրել Nokia Tune դասական հայտնի հեռախոսազանգը, որը հատված էր Gran Vals սոլո-կիթառի համար նախատեսված ստեղծագործությունից:

Մեկնաբանել