Յանուկովիչն ընդունել է Ուկրաինայի կառավարության հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, հաղորդում է Euronews-ը։

Ուկրաինայի վարչապետը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Գերագույն ռադայի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Քանի որ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականը հանգեցնում է կաբինետի ամբողջ կազմի լիազորությունների դադարեցման, նախագահն ընդունել է նաև կառավարության հրաժարականը։

Միաժամանակ Յանուկովիչը նախարարների կաբինետին հանձնարարել է շարունակել կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության աշխատանքի սկսումը։