Ժոզե Մոուրինյո. Ես չեմ հեռանում Ռեալից

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն տեղեկությունները, թե այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ արքայական ակումբից:

«Ես չեմ հեռանում «Ռեալից», դա ճիշտ չէ: Հարցրեք Ֆլորենտինո Պերեսին, թե արդյոք նա գոհ է իմ աշխատանքից: Ես ոչ մի խնդիր չունեմ: Այս հարցով այլևս չեմ խոսելու: Կարծում եմ` ակումբի նախագահը նույնպես չի մեկնաբանելու: Բոլոր հարցերը կարող եք տալ Ձեր գործընկերներին, ովքեր աշխատում են Marca-ում», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել