Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում

Այսօր կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը, հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու և հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա:

Մեկնաբանել