Գյումրիում ընտրատեղամասի նախագահը դիմել է ոստիկանություն

Դեկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, 1991թ. ծնված Հրաչյա Ռ.-ն հիշյալ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելու նպատակով հանձնաժողովի աշխատակիցներին ներկայանալու ժամանակ նրա անձնագրի վերջին էջում եղել են «ԿԸՀ»-ի նույնանման երկու կնիքներ, ինչը վկայում է, որ նա փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: