Մոդրիչ. Ռեալն աշխարհի լավագույն ակումբն է

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի«Այաքսի» հետ հանդիպման մասին:

«Եթե մենք շարունակենք խաղալ նույն կերպ, ապա կդառնանք Չեմպիոնների լիգայի ֆավորիտը: Ես ինձ հրաշալի եմ զգում և աստիճանաբար ավելացնում են: Իսպանական Պրիմերան շատ բարդ մրցաշար է, հատկապես արտագնա խաղերը:

«Այաքսը» հիանալի թիմ է, որն այստեղ է գալու հաղթանակի և Եվրոպա լիգայի ուղեգրի համար: «Սանտիագո Բերնաբեուն» լավագույն մարզադաշտն է, որտեղ ինձ բախտ է վիճակվել խաղալ:

Ամենաշատը սիրում եմ խաղալ դաշտի կենտրոնում Ալոնսոյի և Խեդիրայի հետ: Սա աշխարհի լավագույն ակումբն է, այն չի կարելի համեմատել «Տոտենհեմի» հետ: Մոուրինյոն խնդրում է ինձ խաղալ այնպես, ինչպես Լոնդոնում, միայն ավելի որակյալ», – Մոդրիչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com