Թողարկվել է iOS 6.1 օպերացիոն համակարգի երրորդ բետա տարբերակը

Apple-ը ծրագրային մշակման մասնագետների համար թողարկել է iOS 6.1 օպերացիոն համակարգի արդեն երրորդ բետա տարբերակը, հաղորդում է News.cnet-ը: Հատկանշական է, որ նախորդ բետա տարբերակի թողարկումից անցել է ընդամենը 21 օր:

iOS 6.1 Beta 3 օպերացիոն համակարգը համատեղելի է iPad-ի երեք սերունդների, iPad Mini-ի, iPhone 5-ի, iPhone 4S-ի, iPhone 4-ի, iPhone 3GS-ի և  iPod Touch երաժշտական ձայնարկիչների չորրորդ և հինգերորդ սերունդների հետ:

Ներկայում տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ նոր գործառույթներ են ներառված OS 6.1 Beta 3-ում: