Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Գարեգին Բ. կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից, Ֆրանսիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Իսկ Մայր Աթոռի միաբան Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը, ավարտելով Փարիզի Կաթոլիկ համալսարանում իր ուսումնառությունը, նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ:

Մեկնաբանել