Նադալ. Մոուրինյոյի դեմ ոչինչ չեմ կարող ասել

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նախօրեին կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի»գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ անարդարացի են վարվում։ Վերջին օրերի ընթացքում շատ է գրվում, որ Մոուրինյոն արդեն սպառել է իրեն, և, թերևս, այս մրցաշրջանը վերջինը լինի նրա համար «արքայական» ակումբում։

«Մոուրինյոյի հետ անարդարացի են վարվում։ Չի կարող այնպես լինել, որ երեք ամիս առաջ մարդը լավագույնն էր աշխարհում, իսկ հիմա՝ ոչ։ Ես գնահատում եմ այն, ինչ տեսնում եմ խաղադաշտում։ Կարծում եմ, որ «Ռեալը» բավականին մեծ առաջընթաց է ապահովել այն օրվանից, երբ թիմը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն։ Եվ նրա դեմ ոչինչ չեմ կարող ասել»,- Նադալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com