«Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքում կան Սահմանադրության հետ չառնչվող դրույթներ. Հ.Թովմասյան

«Վարչական իրավախախտումների» մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման շրջանակում այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա ելույթը` ստորև:

Այս օրենսգիրքն առաջին հայացքից կարգավորում է շատ միասեռ հասարակական հարաբերություններ, բայց իրականում կարգավորման ոլորտները բավական տարբեր են և դրանով է պայմանավորված, որ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորների կողմից տարբեր ժամանակներում առաջարկվել են փոփոխություններ:

Երկու շաբաթ առաջ Կառավարությունը հաստատել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա մինչև եկող տարվա վերջ հնարավոր կլինի ԱԺ դատին ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգիրքը: Բավական է նշել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ այս օրենսգրքում դեռևս խորհրդային ժամանակներից մնացել են այնպիսի դրույթներ, կանոնակարգումներ, որոնք այսօրվա մեր Սահմանադրության հետ որևէ առնչություն չունեն, և շատ դեպքերում միասնական մոտեցումը էականորեն տարբերվում է:

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որովհետև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման առանձնահատկությունները այս օրենքով սահմանում են պատասխանատվություններ արդեն իսկ համայնքի կողմից սահմանված կանոնների խախտման համար:

Մենք Երևանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրենքով սահմանել ենք այս առանձնահատկությունները, որ Երևանում Երևանի ավագանին կարող է սահմանել ինչպես կանաչ գոտիներից օգտվելու, պարտադիր բարեկարգման, կենդանիների պահման և մի շարք այլ ոլորտներում քաղցաքային կանոններ: Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ նման՝ համայնքների կողմից սահմանված կանոների խախտման պատասխանատվությւոնը սահմանվում է հենց համայնքային մարմինների կողմից, բայց հաշվի առնելով Սահմանադրության այն դրույթը, որ պատասխանատվություն սահմանող դրույթները ընդհանրապես պետք է սահմանվեն օրենքով, ուստի այս նորմերի խախտման համար ևս անհրաժեշտ է եղել օրենքով պատասխանատվություն սահմանել:

Իրավակարգավորման այն պարագայում, երբ մենք մի կողմից սահմանում ենք այդ համայնքային կանոնները, մյուս կողմից չենք սահմանում դրա համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ, ապա այս նորմերը, որոնք սահմանվում են համայնքային մարմինների կողմից դատնում են Հռոմեական իրավունքից հայտնի այսպես կոչված «մերկ իրավունքներ», որոնց չպահպանման համար որևէ իրավական հետևանք չի հասնում:

Մյուս խումբը՝ օրենսգրքում տեղ գտած «չգործող» օրենքների դուրսհանմանն են վերաբերում. խոսքը վարչական պատասխանատվություն կիրառող այնպիսի մարմինների մասին է, որոնք վաղուց արդեն գոյություն չունեն՝ շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավորների խորհրդի մասին, որոնք մեր Սահմանադրությամբ վաղուց արդեն գոյություն չունեն և որոշ դեպքերում այդ պատասխանատվություն կիրառող մարմինները նախատեսված էին հենց այս մարմինները, ուստի դրանք ևս հանվում են:

Առաջին հայացքից՝ վարչական իրավախախտումներում մենք գնացել էինք այն տրամաբանությամբ, որ այդ պատասխանատվության մարժաները սահմանափակել էինք, և հիմանական հիմնավորումը կայանում էր նրանում, որ որոշակի մարժաների պարագայում առաջանում էին կոռուպցիոն ռիսկեր: Անշուշտ, պետք է ընդունել այս մոտեցումը, որ դա կա, բայց մյուս կողմից այս ոլորտում առանց վարչական մարմնի՝ այս դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին, հայեցողական լիազորություններ պատժաչափի ընտրության թողնելը կարող է իրավակիրառական պրակտիկայում բարդություններ առաջացնել, որովհետև, եթե խոսքը վերաբերում է կանաչ գոտիներից օգտվելու կարգի խախտմանը, ապա կամ պիտի օրենսդիրը գնա այն ճանապարհով, որ ամեն մի դեպքում հստակ սահմանի վնասելու չափերը, ձևերը, եղանակները և ամեն մեկի համար առանձին պատասխանատվություն սահմանի, կամ պետք է գնալ ուրիշ ճանապարհով պատասխանատվության համար սահմանի որոշակի մարժա:

Մեկնաբանել