Բրազիլիայի առաջնության լավագույն փոխանցում կատարողը Ռոնալդինյոն է

2004 և 2005 թվականների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, դարձել է Բրազիլիայի արդեն ավարտված առաջնության լավագույն ասիստենտ։

32-ամյա ֆուտբոլիստի հաշվին կա 13 գոլային փոխանցում։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ժադսոնը (Սան Պաուլու) կատարել է 10 գոլային փոխանցում։ Այս մասին հաղորդում է Globoesporte-ն։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Ֆլումինենսեն», իսկ Ռոնալդինյոյի թիմը՝ 2-րդն էր։