Միրչա Լուչեսկու. Պետք է հաղթենք Յուվենտուսին

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչ է սպասում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ հանդիպումից:

-Այնպես է ստացվել, որ վաղը մրցաշարային աղյուսակի տեսակետից հաղթանակն ավելի շատ անհրաժեշտ է ոչ թե «Շախտյորին», այլ «Չելսիին»: Անգլիայից ինչ-որ ճնշում զգո՞ւմ եք:

-Ինչ վերաբերում է «Չելսիին», այն մեզ այնքան էլ չի հետաքրքրում: Մեզ ավելի շատ անհանգստացնում է վաղվա մրցակիցը: Հույս ունենք հաղթել այդ խաղում: Գիտենք, որ եվրոպական բարձր մակարդակի ակումբները նույնպես պարտվում են:

-Որակազրկման պատճառով չեն խաղալու Մարկիզիոն և Լուիս Ադրիանոն: Ձեր կարծիքով, վերջինիս բացակայությունը կզգացվի՞:

-Մարկիզիոն շատ կարևոր խաղացող է «Յուվենտուսի» համար: Հուսով եմ` Կոնտեն նրան արժանի փոխարինող կգտնի:
Այժմ Ադրիանոյի մասին: «Նորշելանդի» հետ խաղում մենք սխալ գործեցինք, որի համար ներողություն ենք խնդրել և ընդունել են ՈւԵՖԱ-ի որոշումը: Բնական է, որ նրա բացակայությունը կորուստ է: Ամեն դեպքում, ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին, մենք պետք է հաղթենք: