Ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված Dropbox համակարգում հրամանների պատուհանից օգտատիրոջ անձնական էջ անցնելու համար այլևս կարիք չի լինի լքել օգտահաշիվը և անձնական էջի գաղտնաբառը մուտքագրել:
Բիզնես օգտատերերի համար թողարկված Dropbox for Teams տարբերակից հետո բազմաթիվ օգտատերեր աշխատում են երկու օգտահաշվով` անձնական և թիմային:
Համակարգն առավել հարմարավետ դարձնելու նպատակով ստեղծվել է միասնական փրոֆայլ, որտեղ օգտատերը զուգահեռաբար օգտվում է անձնական և բիզնես օգտահաշիվներից, և անձնական էջը լքելու անհրաժեշտություն այլևս չի առաջանում:
Նոր գործառույթը կոչվում է Switch Accounts, որը գտնվում է պատուհանի վերին աջ անկյունում: Անձնական էջը լքելու դեպքում երկու զուգահեռ աշխատող փրոֆայլներն անջատվում են միաժամանակ:
Ավելացնենք, որ Switch Accounts-ը գործում է միայն այն դեպքում, երբ օգտատերը միաժամանակ ունի և´ անձնական, և´ բիզնես փրոֆայլներ: Մի քանի անձնական էջեր ունենալու դեպքում այն չի գործում: