Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վերջին տուրի 1-ին օրվա բոլոր արդյունքները

Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերում ավարտվեցին վերջին տուրի հանդիպումները և հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակիցները, ինչպես նաև Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճած թիմերի անունները։

Այս խմբերից Չեմպիոնների լիգայում կխաղան՝ ՊՍԺ-ն, Պորտոն, Շալկեն 04-ը, Արսենալը, Մալագան, Միլանը, Դորտմունդի Բորուսիան, Մադրիդի Ռեալը։

Եվրոպա լիգայի հաջորդ փուլում կխաղան՝ Կիևի Դինամոն, Օլիմպիակոսը, Զենիթը, Այաքսը։

Եվրագավաթներից դուրս են մնում՝ Զագրեբի Դինամոն, Մոնպելյեն, Անդերլեխտը, Մանչեսթեր Սիթին։

A խումբ

Դինամո(Զ) 0։1 Դինամո(Կ) 0։1՝ Յարմոլենկո (45ր.) ընթանում է 80-րդ րոպեն
ՊՍԺ 2։1 Պորտո 1։0՝ Սիլվա (30ր.), 1։1՝ Մարտինես (33ր.), 2։1՝ Լավեցի (61ր.)

B խումբ

Մոնպելյե 1։1 Շալկե 04 0։1՝ Հյովենդես (56ր.), 1։1՝ Հերերա (60ր.)
Օլիմպիակոս 2։1 Արսենալ 0։1՝ Ռոսիցկի (38ր.), 1։1՝ Մանիատիս (64ր.), 2։1՝ Միթրօղլու (73ր.)

C խումբ

Մալագա 2։2 Անդերլեխտ 1։0՝ Դուդա (45ր.), 1։1՝ Յովանովիչ (50ր.), 2։1՝ Դուդա (61ր.), 2։2՝ Մբոկանի (90ր.)
Միլան 0։1 Զենիթ 0։1՝ Դանի (35ր.)

D խումբ

Բորուսիա(Դ) 1։0 Մանչեսթեր(Ս) 1։0՝ Շիեբեր (57ր.)
Ռեալ(Մ) 4։1 Այաքս 1։0՝ Ռոնալդու (13ր.), 2։0՝ Կալեխոն (28ր.), 3։0՝ Կակա (49ր.), 3։1՝ Բյորիգտեր (59ր.), 4։1՝ Կալյեխոն (88ր.)

Մեկնաբանել