Լևոն Արոնյանի 1-ին հաղթանակը` 4-րդ տուրում. London Chess Classic

Անգլիայում ընթացող London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց անգլիացի Լյուկ Մքշեյնին և վաստակած 4 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը չափազանց անհաջող էր սկսել այս մրցաշարը` մեկնարկային 2 տուրերում պարտվելով Հիկարու Նակամուրային և Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Վիշվանաթհան Անանդի հետ:

Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա)` 1/2

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Գոուին Ջոնս (Մեծ Բրիտանիա)` 1:0

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 1/2

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1.Մագնուս Կարլսեն` 10 մ.

2.Վլադիմիր Կրամնիկ` 8 մ.

3.Մայքլ Ադամս` 7 մ.

4.Հիկարու Նակամուրա` 5 մ.

5.Լևոն Արոնյան` 4 մ.

6.Վիշավանաթհան Անանդ` 3 մ.

7.Գոուին Ջոնս` 3 մ.

8.Յուդիթ Պոլգար (Հունգարիա)` 1 մ.

9.Լյուկ Մքշեյն` 1 մ.

Մարզական գործընկեր` SportArmenia.com