Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իռլանդիա

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իռլանդիա` դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։

Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

Մեկնաբանել