Իրանում չինական ներդրումները՝ $2 մլրդ

Իրանում չինական ներդրումների ծավալը հասել է $2 մլրդ-ի: Այսպիսի հայտարարություն է արել Չինաստանում Իրանի դեսպան Մեհդի Սաֆարին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ 2009թ. չինական ներդրումների ծավալը Իրանում գերազանցել է $124 մլն-ը:

Ըստ դեսպանի՝ չինական ներդրումների ծավալի աճը Իրանում ներդրումային բարենպաստ միջավայրի վկայությունն է:

Սաֆարիի խոսքով՝ Մեհդիի խոսքով՝ 2011թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $45 մլրդ, ինչը 55%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը:

«Մեր երկրները առևտրային և տնտեսական կապերը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունեն», – ասել է Սաֆարին:

Մեկնաբանել