Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

Ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվում է Կամավորների միջազգային օրը: Նման տոն սահմանելու վերաբերյալ որոշումը 1985թ. ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

Կամավորները մարդիկ են, որոնք իրենց ազատ ժամանակն օգտագործում են հանուն հասարակական բարօրության՝ առանց հատուցման ակնկալիքի ի սպաս դնելով իրենց տաղանդը, ժամանակը և էներգիան:

Այսպես օրինակ՝ կամավորները մասնակցում են հասարակական տարածքի մաքրման աշխատանքներին, տարածում են սոցիալական արշավների պաստառներ և թռուցիկներ, անվճար հիմունքներով էքսկուրսիաներ են կազմակերպում կամ թարգմանչական աշխատանք կատարում միջազգային սպորտային մրցույթներին: Հասարակությունը, անշուշտ, կամավորների արդյունավետ աշխատանքի կարիքն ունի:

ՄԱԿ-ը պետություններին մշտապես կոչ է անում հանրությանն իրազեկել կամավորների գործունեության կարևորության մասին, ինչն ավելի մեծ թվով մարդկանց կստիպի առաջարկել իրենց ծառայություններն ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:

Մեկնաբանել