Հալկը ցանկանում է հեռանալ Զենիթից

«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձ կկատարի ձեռք բերել  «Զենիթի»հարձակվող Հալկին, տեղեկացնում է A Bola-ն:

Հալկը տարաձայնություններ ունի պետերբուրգցիների գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ, ինչի մասին անձամբ հայտարարել է բրազիլացի հարձակվողն ու ցանկություն հայտնել լքել «Զենիթը», որը նրա տեղափոխության համար շուրջ 50 մլն եվրո է վճարել:

Հայտնի չէ, թե «Չելսին» որքան գումար է նախատեսել Հալկի տեղափոխության համար:

Մարզական գործընկեր` SportArmenia.com