Amazon-ը երեխաների համար թողարկել է Kindle FreeTime Unlimited ծառայությունը

Amazon-ը թողարկել է Kindle FreeTime Unlimited նոր ծառայությունը, որը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար և հնարավորություն է տալիս նրանց օգտվել գրքերի, խաղերի և տեսանյութերի անսահմանափակ քանակից, հաղորդում է Cnet.com-ը:

Amazon-ի մշտական անդամ լինելու դեպքում Kindle FreeTime Unlimited ծառայության ամսական արժեքը մեկ երեխայի համար $2,99 է, իսկ ընտանիքի համար` $6,99: Ծառայությունը կգործի Kindle Fire (2012), Kindle Fire HD և Kindle Fire HD 8.9 մոդելների համար: Ոչ մշտական անդամների համար ծառայության արժեքը համապատասխանաբար կազմում է $4,99 և $10,99:

FreeTime Unlimite-ը հնարավորություն է տալիս ծնողներին հետևելու, թե որքան ժամանակ են նրանց երեխաներն անցկացնում Kindle-ում և ինչ կոնտենտի հետ գործ ունեն:

Amazon Kindle-ի փոխնախագահ Պիտեր Լարսենը հայտարարել է, որ մինչ Kindle FreeTime Unlimite-ի վերջնական գործարկումը, ընկերությունը մտադիր է ամենօրյա թարմացումներ կատարել ծառայությունում: Միաժամանակ` Լարսենը հայտարարել է, որ տեսանյութերը հնարավոր կլինի բեռնել` անլար ինտերնետի առկայության դեպքում, սակայն դրանց մեծ ծավալների պատճառով ծնողները պարբերաբար պետք է մաքրեն Kindle-ի հիշողությունը: Լարսենի խոսքով` ծնողները հնարավորություն կունենան նաև սահմանափակել երեխաների` Kindle-ով գրքեր ընթերցելու, խաղերով զբաղվելու, տեսանյութեր դիտելու ժամանակահատվածը:

Մեկնաբանել