Անրին համաձայնել է տեղափոխվել Արսենալ

«Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրին MLS-ի մինչմրցաշրջանային հատվածում Լոնդոնի «Արսենալում» խաղալու համաձայնություն է տվել։

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստն անգլիական ակումբին հայտնել է իր ցանկության մասին, և այժմ «Արսենալի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում վարձավճարի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ ձմռանն Անրին վարձավճարով տեղափոխվեց «Արսենալ», որտեղ 6 շաբաթ անցկացրեց և կրկին վերադարձավ ԱՄՆ։

Նշենք, որ MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկում է մարտին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com