Ռուսալեզու երիտասարդ գրողները՝ Ծաղկաձորում

Դեկտեմբերի առաջին օրերին Ծաղկաձորում շուրջ 30 ռուսալեզու հայ գրողներ մասնակցեցին Հայ երիտասարդ գրողների առաջին փառատոնին, որը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունն ու ռուսաստանյան Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամը: Փառատոնը տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը: