Google-ը Android 5.0-ը հնարավոր է` ներկայացնի մայիսին

2013թ. Google-ի ամենամյա համաժողովը` Google I/O-ը, կանցկացվի մայիսի 15-17-ը Սան-Ֆրանցիսկոյի Moscone Center կենտրոնում: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Google-ը:

Ակնկալվում է, որ 2013թ. համաժողովում կներկայացվի Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգը, նոր «գուգլոֆոնը», Nexus բյուջետային պլանշետի նոր տարբերակն ու Project Glass ակնոցի բետտա տարբերակը:

2012թ. հունիսին Google-ի համաժողովի շրջանակում ներկայացվել էր Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգը, Google Now ծառայությունը, Google Nexus 7 պլանշետը, Nexus Q սարքավորումը և Project Glass-ը:

Մեկնաբանել