Ստեփանակերտում կարդիականացվի ջրամատակարարման համակարգը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդիրների վերաբերյալ. տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից:

Խորհրդակցությանը, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:

Կարևորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի և անվտանգության պահպանման, ինչպես նաև՝ այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: