Մանչեսթեր Սիթին հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել Գվարդիոլայի հետ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կառաջարկի Խոսեպ Գվարդիոլային գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանից: Այս մասին հայտնում է Football Espana-ն:

Աղբյուրի տվյալներով` «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի հետ բանակցություններ է վարում «Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը: Եթե բանակցություններն հաջող ավարտվեն, ապա Գվարդիոլան կգլխավորի անգլիական ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել