Անչելոտի. Մոուրինյոն հիմնական գլխացավանքս է

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ վերջերս Ժոզե Մոուրինյոյի ստվերը հետևում է իրեն։

«Մոուրինյոն հիմնական գլխացավանքս է։ Բնական է, որ ՊՍԺ-ի նման թիմը, եթե մրցաշրջանը վատ է սկսում, ապա բոլորը քննադատում են մարզչին։ Սակայն ես կարծում եմ, որ «Պորտոյի» հանդեպ հաղթանակը բեկումնային պահ կլինի մեզ համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football France-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երեկ առավելության է հասել «Պորտոյի» նկատմամբ և դուրս եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։

Ֆրանսիական առաջնությունում թիմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Վերջերս սկսվել են ավելի հաճախակի հնչել լուրեր, որոնց համաձայն` «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է գլխավորել ֆրանսիական ակումբը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com