Դրոգբան ժամանակավորապես վերադարձել է Չելսի

Չինական «Շանհայի» հարձակվող Դիդյե Դրոգբան ժամանակավորապես տեղափոխվել է «Չելսի», որպեսզի մասնակցի մարզումներին և այսպիսով լավ մարզավիճակ պահպանի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ արդեն 200 օր է անցել այն պահից, երբ իվուարցի հարձակվողը հաղթանակ է բերել «Չելսիին» Չեմպիոնների լիգայում, ապա հեռացել է Չինաստան: Հատկանշական է նաև այն, որ Դրոգբայի և «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ հարաբերությունները այդքան էլ լավը չեն:

«Լիվերպուլը» մարզելու ժամանակ Բենիտեսը մի անգամ աֆրիկացուն «սիմուլյանտ» և «սուզվող» է անվանել:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել