Օբաման շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդը․ Forbes

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահպանել է առաջատար դիրքը ամերիկյան Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։ Միացյալ Նահանգների առաջնորդը միավորներ է հավաքել այս տարվա նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի հաշվին, ինչը նրան հնարավորություն է տալիս առաջիկա չորս տարիներին շարունակել կյանքի կոչել իր քաղաքական գաղափարները, պարզաբանել է ամսագիրն իր ընտրությունը։

2012թ․ Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։ Երրորդ տեղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Հանդեսի վարկանիշում ընդգրկված է 71 մարդ, որոնց «ազդեցությունը աշխարհի ճակատագրերի վրա կախված է փողից և իշխանությունից»։

Չորրորդ տեղը բաժին է ընկել գործարար և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին։ Հինգերորդ ամենաազդեցիկ մարդու կոչումը Forbes-ը շնորհել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին։ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն զբաղեցրել է ցուցակի վեցերորդ հորիզոնականը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդ ալ Ազիզը՝ յոթերորդը, իսկ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին՝ ութերորդը։

Իներորդ տեղում Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինն է։ Տասնյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։