Թբիլիսին Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու հարցում նախապայմաններ չի դնում. Աբաշիձե

Թբիլիսին Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու հարցում նախապայմաններ չի դնում: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարագավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի հետ նոր ձևաչափով երկխոսություն սկսելու հարցում որևէ նախապայման չի դնում: Այդ կոնտեքստում անհասկանալի կլինի, եթե Ռուսաստանը, որպես նախապայման, մեզնից պահանջի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության Ճանաչումը», -ասել է Աբաշիձն:

Նրա խոսքով՝ արմատական տարաձայնությունները հարաբերությունների վերսկսման համար լավագույն միջավայրը չեն ապահովում, սակայն բանակցությունները կարող են սկսվել մի շարք տնտեսական, մշակութային և այլ հարցերի լուծումներից:

«Մենք հաստատում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունենրը պետք է անպայման կարգավորել: Ելքը իրադրությունից հնարավոր կլինի գտնել Ռուսաստանի հետ համատեղ ուժերով», -ասել Աբաշիձեն:

Մեկնաբանել