Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները` Չեմպիոնների լիգայում

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամենաաշխատասերներից է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Հենրիխն անցած 6 աղերի ընթացքում վազել է ավելի քան 74 կմ՝ 74361մ։ Նրանից ավելի շատ վազել է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը՝ 78186։ Լավագույն հնգյալում են Անդրեա Պիրլոն («Յուվենտուս»)՝ 72702մ, Սիմ դե Յոնգը («Այաքս»)՝ 72393մ, Տինո Կոստան («Վալենսիա»)՝ 71635մ։

Բացի այդ, Հենրիխը խաղադաշտում անցկացրել է բոլոր 540 րոպեները, դարձել երկու գոլի հեղինակ, գոլային փոխանցում չի կատարել։