Մուրսիի հակառակորդների ու կողմնակիցների միջև բախումներում զոհվել է 5 մարդ

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի հակառակորդների ու կողմնակիցների միջև բախումների հետևանքով Կահիրեում զոհվել է հինգ մարդ։ Մոտ 450 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 35 աշխատակից, վնասվածքներ է ստացել։ Ընդդիմադիրները դեկտեմբերի 4-ից նախագահական պալատի մոտ բողոքում են Մուրսիի՝ իրեն գրեթե անսահմանափակ իշխանությամբ օժտելու որոշման դեմ։ Երեկ երեկոյան պետության ղեկավարի կողմնակիցները նրանց վրա նետել են քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ»։ Ընդդիմությունը «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է անկարգություններ կազմակերպելու մեջ, հաղորդում է BBC-ն։

Չնայած հուզումներին՝ Եգիպտոսի փոխնախագահ Մահմուդ Մեքին հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին երկրի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերը մնում են անփոփոխ։

Մեկնաբանել