Թերլեմեզյանի անվան քոլեջի նախկին տնօրենի մահից հետո երկու ամսվա ընթացքում երկու պաշտոնակատար է նշանակվել: Թերլեմեզյանցիները դժգոհ են ներկայիս ղեկավարի նշանակումից:
-
Փորձ է արվում խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Բաքվում «Ռուսական տան» («Ռոսսոտրուդնիչեստվո») մասին կեղծ լուրեր տարածելով՝ փորձ է արվում խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությունում՝ «կեղծ լուրերի» դեմ պայքարի բաժնում։ «Խոսքը նպատակաուղղված և լավ ծրագրված սադրանքի մասին է՝ ուրիշի դրոշի ներքո գործողության ոճով», – հայտնել են գերատեսչությունից և հերքել լուրերը, թե կոչ է արվել դուրս գալ հանրահավաքի՝ ի աջակցություն «Ռուսասկան տան»։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ Բաքվում «Ռուսական տան» աջակցության հանրահավաքին դուրս գալու կոչերը, որոնք արվում են հենց ներկայացուցչության անունից, «սադրանք են»: Փետրվարի 6-ին Ադրբեջանը բողոքի հայտագիր էր հղել Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը: Բաքուն պատճառաբանել էր, […]
-
Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտոնակցի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պապիկյանի Հնդկաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Հայ-հնդկական ռազմական համագործակցությունն ակտիվացել է 2021-ին Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժումներից հետո: Հայաստանը հնդկական սպառազինության խոշոր ներկրողներից է։
-
Փաշինյանը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գագաթնաժողովի լիագումար նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ: Իռլանդիայի վարչապետ Միխոլ […]
-
ԱԺ-ն քննարկեց ԵՄ անդամակցության օրինագիծը, որը «չի ենթադրում ԵՄ անդամակցության
Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի ենթադրում ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ, բայց այն ամրագրում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկումը։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2021-ի մարտին։ «2022-ից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ԵՄ […]
-
Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի
2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14,871-ը: Այսինքն, 2020-ի և հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,526 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա (տե՛ս գրաֆիկը)՚ Ապրիլին բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի։ Ենթադրվում է, որ սա ազդեցություն կունենա միգրացիայի տեմպերի վրա։ 2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, […]
-
Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվեց
Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվել է, շենքի՝ ռուսերեն գրությամբ ցուցանակը՝ ապամոնտաժվել։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։ Ավելի վաղ Ադրբեջանը ռուսական կողմին տեղեկացրել էր, որ ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը՝ «Ռուսական տունը», որպես իրավաբանական անձ գրանցում չունի Ադրբեջանում՝ ի խախտումն Ադրբեջանի օրենսդրության: Փետրվարի 3-ին Բաքուն նոտա էր հղել Մոսկվային՝ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ Հունվարի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական մի շարք հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Ռուսական կողմին մասնավորապես զայրացրել էր Baku TV-ի ռեպորտաժը, որում ադրբեջանցի լրագրողը պնդել էր, թե […]
-
Փաշինյանի նոր հոդվածը և դրա թիրախային լսարանը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ և դրա արդյունքները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ «Արմենպրեսի» կայքում Փաշինյանի հրապարակած հոդվածին։
-
Եթե մենք պատմությունից դասեր առնեինք, գաղափարապես դաշնակցական չէինք լինի. Փաշինյան
Եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը երկուշաբթի երեկոյան: Փաշինյանն ասել է, թե Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և «այն մենք անվանում ենք իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ «Այդ գաղափարախոսությանությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29,743 քառակուսի կիլոմետրով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը և ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով` «Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք […]