Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են իշխանությունից հեռացնել Ասադին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, հաղորդում է Milliyet-ը` վկայակոչելով New York Times-ը: Վերջինս իր հերթին վկայակոչել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի:

Թուրք պաշտոնյան ասել է, թե Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի հարցում, և այլևս չի պաշտպանելու Բաշար ալ Ասադին: Ավելին` Ռուսաստանը ջանքեր կգործադրի Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովն արդեն հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր ներկայացուցիչների հետ: Թերթը հիշեցնում է, որ Պուտինը Ստամբուլում հայտարարել էր, թե Ռուսաստանը Սիրիային չի օգնում և ոչ էլ Սիրիայի փաստաբանն է, սակայն անհանգստացած է այդ երկրի ապագայով:

Մեկնաբանել