Քոբի Բրայանտը հատեց 30 հազար միավորի սահմանը

«Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանտը «Նյու-Օռլեանի» հետ հանդիպման ժամանակ հավաքել է իր կարիերայի 30000-րդ միավորը` այդպիսով դառնալով ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ում հաջողվել է գերազանցել այդ սահմանը, ինչպես հաղորդում է The Associated Press-ը: Ուիլթ Չեմբերլենին պատկանող ռեկորդը գերազանցվել է 35 տարի անց:

Բրայանտը NBA-ի պատմության մեջ դարձել է 5-րդ բասկետբոլիստը, ում հաջողվել է հասնել 30000 միավորի սահմանին: Այժմ նա զիջում է միայն Ուիլթ Չեմբերլենին (31419 միավոր), Քարիմ Աբդուլ Ջաբարին (38387), Կարլ Մելոուինին (36928) և Մայքլ Ջորդանին (32292):