Նախագահի ծծնդավայրում փլուզվել է վերանորոգված դպրոցը

Ֆինանսների նախարարության ֆինանսական և վերահսկողական տեսչության կողմից 16 դպրոցներում և մշակութային օբյեկտներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 670 մլն դրամի խախտումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը` ամփոփելով ոլորտում կատարված բացահայտումները:

Նրա խոսքով` 16 կրթօջախներում ընդհանուր շինաշխատանքների ծավալը կազմել է 2,4 մլրդ դրամ:

«Խախտումներ արձանագրվել են ինչպես նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս, այնպես էլ բուն շինարարական աշխատանքների կատարման ժամանակ»,- ասաց նա` հավելելով, որ արձանագրվել է դեպք, երբ փլուզվել է վերանորոգված դպրոցը: Որպես օրինակ նա նշեց Սյունիքի մարզի Տեղ գյուղում 2011թ. ամռանը փլուզված դպրոցը, որի վերանորոգման աշխատանքների ծավալը 2009թ. կազմել էր 43 մլն դրամ:

Սոնա Ղարիբյանի խոսքով` շատ դեպքերում մինչև վերանորոգման աշխատանքները չեն ուսումնասիրվել շենքի սեյսմիկ կայունության վիճակը, և չեն կատարվել ամրացման աշխատանքներ:

Մեկնաբանել