Faceboook-ը Subscribe հրամանը փոխարինում է Follow-ով

Facebook-ն իր Subscribe հրամանը Twitter-ի համանմանությամբ փոխարինել է Follow հրամանով` այն օգտատերերին ավելի հասկանալի դարձնելու նպատակով, հաղորդում է Techcrunch-ը: Հրամանի անվան փոփոխությունը չի ենթադրում փոփոխություն գործառույթներում:

Ավելի վաղ` դեռ 2010թ., Facebook-ը սոցցանցի կոնտենտն օգտատերերին ավելի հասկանալի դարձնելու նպատակով Become a fan հրամանը փոխարինել էր Like-ով: