Սոցապնախարարը նոր տեղակալ ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Շամամ Հարությունյանը ծնվել է 1956թ. փետրվարի 27-ին Աբովյանի շրջանում: Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: 1996-1999 թթ. Աբովյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրենն է եղել:
1999-2002 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես սոցիալական ծառայությունների վարչության պետ, 2002–2012 թթ.` «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ:

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: