Փախստականները հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 14-ը, որպեսզի Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն ընձեռվի դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Միաժամանակ` կառավարության հավանությունն է ստացել «Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու պատճառները։

Մեկնաբանել