Արթուր Աբրահամ. Պովետկին – Կլիչկո մենամարտը կարելի է համեմատել Ալի – Ֆրեյզեր մենամարտի հետ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վստահ է, որ Ալեքսանդր Պովետկին – Վլադիմիր Կլիչկո մենամարտն անպայման կայանալու է։

«Կարծում եմ, որ Պովետկին – Կլիչկո մենամարտը վաղ, թե ուշ կայանալու է։ Նրանք երկուսն էլ աշխարհի և օլիմպիական չեմպիոններ են, և ամբողջ Ռուսաստանը սպասում է այդ մենամարտին։ Դա չափազանց հետաքրքիր է լինելու։

Նրանք երկուսն էլ աշխարհի չեմպիոններ են, իսկ դա նշանակում է, որ երկուսն էլ ֆավորիտներ են։ Նրանք ունեն իրենց ուժեղ կողմերը և պետք է ուշադիր գործեն։ Եթե Պովետկինը հստակ հարված կատարի, ապա կլինի նոկաուտ և հակառակը։ Այս մենամարտը կարելի է համեմատել Մուհամեդ Ալի – Ջոն Ֆրեյզեր մենամարտի հետ», – Աբրահամի խոսքերն է մեջբերում Sportbox-ը։

Մեկնաբանել