Երևանում այս օրերին ընթացող Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային կարգում հանդես եկող Նիկոլ Հարությունովը դուրս է եկել եզրափակիչ։
1/2 եզրափակիչում նա 19։9 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Իդրիս Շախմանովի նկատմամբ։ Եզրափակիչում Հարությունովը կմրցի շոտլանդացի Սքոթ Ֆորեսթի հետ, ով այս փուլում հաղթել է վրացի Ալեքսանդրե Դոկվաձեին։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 7-ին։
Ցավոք, կիսաեզրափակիչում մեր մյուս մասնակիցը՝ +91կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մելքոնյանը, 5։13 հաշվով զիջել է անգլիացի Ֆերիին և բավարարվել բրոնզե մեդալով։