Վրաստանի խորհրդարանի հին շենքի վերականգնմանը կհատկացվի 2 մլն լարի

Վրաստանի կառավարությունը 2 մլն լարի ($334 հազ.) կուղղորդի խորհրդարանի հին շենքի վերականագնմանը: Գումարի հատկացումը նախատեսված է 2012թ. պետբյուջեի փոփոխությունենրով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Խորհրդարանի շեքը Քութայիսի է տեղափոխվել ամռանը, և հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո նոր օրենսդիրի առաջին նիստը տեղի է ունեցել նորակառույց շենքում:

Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական դաշինք» կուսակցությունը, որը նոր կառավարություն է ձևավորել, ուսումանսիրել է խորհրդարանի հին շենքի վիճակը: Պարզվել է, որ շենքից դուրս են բերվել բոլոր սարքավորումները, գույքը, վնասվել են հատակը և պատերը, սրահները նիստերի համար արդեն պիտանի չեն: Նոր կառավարությունը չի բացառում նաև, որ կբարձրացվի պետգույքին վնաս պատճառելու պատասխանատվության հարցը:

Մեկնաբանել