Վրաստանը Ռուսաստանին չի զիջի երկու բանում. Փանջիկիձե

Վրաստանի արտգործանախարար Մայա Փանջիկիձեն երկու կետ է նշել, որոնցում Թբիլիսին երբևէ չի զիջի Մոսկվային: «Մեր արևմտյան գործընկերները հետաքրքվում են Ռուսաստանի հետ մեր ապագա հարաբերություններով: Գոյություն ունի երկու բան, որում մենք երբևէ չենք զիջի՝ ինքնիշխանության սկզբունքն ո տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև որևէ միությանը կան դաշինքին միանալու ազատ ընտրությունը», -ասել է Փանջիկիձեն «9-րդ» ալիքին տված հարցազրույցում:

Նախարարը հնարավոր է համարել նաև Ռուսաստանի հետ գործնական մակարդակի շփումները՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նկատի ունի և երբ տեղի կունենա դա:

Մեկնաբանել