«Համասի» առաջնորդը Գազա է ժամանել 45 տարվա մեջ առաջին անգամ

«Համասի»՝ պաղեստինյան տարածքները 1967թ․ արաբ-իսրայելական պատերազմից հետո լքած առաջնորդ Խալեդ Մաշալը վերադարձել է Գազա՝ տոնելու իսլամիստական շարժման 25-ամյակը, հաղորդում է BBC-ն։

Վեցօրյա պատերազմից հետո Մաշալը բնակվում էր Սիրիայում, սակայն այս տարվա հունվարին տեղափոխվեց Կատար։

«Համասի» կողմից վերահսկվող Գազայի հատվածը դեռևս կտրված է արտաքին աշխարհից իսրայելական ծովային և ցամաքային շրջափակման պատճառով, սակայն վերջին ամիսներին պաղեստինյան տարածք են այցելել պատվիրակություններ Թուրքիայից, Եգիպտոսից, Կատարից և ներկայացուցիչներ՝ Արաբական պետությունների լիգայից։

Մեկնաբանել