«Հակահարված» խմբի անդամները կրկին ոստիկանությունում են

«Հակահարված» art խմբի անդամները բերման են ենթարկվել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք, հաղորդում է iLur-ը:

Խմբի մի քանի անդամներ Երևանի գետնացումներից մեկում՝ ժողինստիտուտի հարևանությամբ, հերթական ակցիան են անցկացրել, երբ նրանց են  մոտեցել ոստիկանության աշխատակիցներ և հայտարարել, որ նրանք խախտում են քաղաքապետարանի հրահանգները և աղտոտում են քաղաքը, որից հետո տղաներին բերման են ենթարկել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Կայքի տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածները երեքն են: Նրանց առանձնացրել են և պահում են տարբեր սենյակներում:

Հիշեցնենք, որ Երևանի գետնանցումներում իրականացված ակցիայի պատճառով խմբի անդամները նախկինում ևս բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք: