Նվազագույնը 420 մարդ զոհվել է «Բոֆա» թայֆունի հետևանքով, որը Ֆիլիպինների հարավային ափին մոլեգնում է այս շաբաթվա սկզբից, հաղորդում է BBC-ն։
Քանի որ փրկարարներին չի հաջողվում սողանքների պատճառով հասնել Մինդանաո կղզու որոշ շրջաններ, անհայտ կորածների թիվը շարունակում է աճել։ Ներկայում նրանց թիվն ավելի քան 400 է։ Փրկարարների խոսքով՝ մոտ 250 հազ․ մարդ ներկայում ապաստան է գտել դպրոցներում, մարզադահլիճներում և այլ շինություններում, քանի որ նրանց տներն ավերվել են։
Ուրբաթ «Բոֆան» փոքր-ինչ թուլացել է՝ շարժվելով Հարավչինական ծովի ուղղությամբ, և հավանաբար ամբողջությամբ կմարի հանգստյան օրերին։
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ մինչև Սուրբ ծնունդ Ֆիլիպինները ստիպված կլինի դիմակայել նվազագույնը ևս մեկ թայֆունի։