Pussy Riot ռուսաստանյան փանք խմբի երգն ընդգրկվել է Time ամսագրի՝ 2012թ. լավագույն երգերի թոփ 10-ում: Ակտիվիստուհիների երգը հայտնվել է քանթրի, ռոք, ավանգարդ աստղերի ու Gangnam Style-ի հետ նույն ցանկում:
Time-ի այս շքերթն իր ոճային բազմազանությամբ էապես տարբերվում է նմանատիպ այլ շքերթներից:
Այսպես՝ թոփ 10-ի վերջին հորիզոնականում է Can գերմանական ավանտ խմբի Graublau երգը:
9-րդ դիրքում է The Belle Brigade ամերիկյան դուետի No Time to Think-ը, որը Բոբ Դիլանի համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններից է:
8-րդ հորիզոնականում է Pussy Riot-ը՝ Putin Lights Up the Fires կոմպոզիցիայով, որն ամսագրի բնութագրմամբ՝ «փանքի հին դպրոց է և զայրույթ չորս ակորդով»: Ըստ Time-ի՝ Pussy Riot-ին ավելի, քան մյուս փանք կոլեկտիվներին հաջողվել է հասնել իսկական քաղաքական արձագանքի:
7-րդ և 6-րդ տեղերը բաժին են ընկել ռեփ-ֆրիկ ոճի երգչուհի Նիքի Մինաժին (Roman in Moscow երգով) և էլեկտրոնային երաժիշտ Սկրիլեքսին (Bangarang երգով):
Լավագույն հնգյակում եմ Parquet Courts (Master of My Craft) հինդի խումբը, Թեյլոր Սվիֆթը (We Are Never Ever Getting Back Together), Կառլի Ռեյ Ջեփսենը (Call Me Maybe) և կորեացի ռեփեր PSY-ը (Gangnam Style):
Time-ի թոփ 10-ի առաջատարն է R&B ոճի երգիչ Աշերը՝ իր Climax հիթով: