Բրիտանական մեդիայի «գայլը» մեղադրվում է մանկապղծության մեջ

Բիտանացի ամենահայտնի հրապարակախոսներից մեկը՝ Մաքս Քլիֆորդը, ձերբակալվել է սեռական հանցագործությունների կասկածանքով: Այս մասին հայտնի է դարձել BBC-ի հանգուցյալ հաղորդավար Ջիմի Սևիլի կողմից անչափահասների մանկապղծության գործի հետաքննության շրջանակում:

69-ամյա Քլիֆորդը մեղադրվում է 1977թ. տեղի ունեցած երկու դեպքով: Հարցաքննությունից հետո գրավի դիմաց ազատ արձակված հրապարակախոսը հայտարարել է, որ մեղադրանքները «ամենևին չեն համապատասխանում իրականությանը»:

Մաքս Քլիֆորդը բրիտանական մեդիայի ամենաազդեցիկ դեմքերից է: Նա հայտնի է որպես PR տեխնոլոգիաների փայլուն մասնագետ, որը համագործակցել է բազմաթիվ աստղերի հետ:

2012թ. հոկտեմբերին՝ Top of the Pops և Jim’ll Fix It ծրագրերի հաղորդավար Ջիմի Սևիլի մահից մեկ տարի անց, բրիտանական ոստիկանությունը սկսել է հետաքննել այն հանցագործությունները, որոնք ենթադրաբար գործել էր Սևիլը: Նա, մասնավորապես, կասկածվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններում. Սևիլի զոհերի թիվը մոտ 300 է:

Ջիմի Սևիլի անվան հետ կապված սեքս սկանդալի սկզբից Քլիֆորդը հարցաքննված վեցերորդ և ձերբակալված հինգերորդ մարդն է:

Մեկնաբանել