Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ցուցահանդես` «Մոսկվա» կինոթատրոնում

Դեկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում են Եվրամիության հայաստանյան պատվիրակության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես կգա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

2011թ. մարտ-ապրիլ ամիսներին International Alert-ը հակամարտության գոտում գտնվող մարդկանց դիմանկարների մի շարք է թողարկել: Լուսանկարների հեղինակը միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ Ջոնաթան Բենքսն է: Նախագծի նպատակն էր լուսանկարի միջոցով պատկերել տարբեր մարդկանց դեմքեր, որոնք ցայտուն կերպով ներկայացնում են հակամարտության մարդկային կողմը, որտեղ յուրաքանչյուր անհատ առաջին հերթին մարդ արարած է, որն իրավունք ունի լինել այնպիսին ինչպիսին որ կա, և վարել արժանապատիվ և խաղաղ կյանք, որտեղ էլ որ ապրի:

Նախաձեռնությունը ֆինանսավորում է Եվրամիությունը:

Մեկնաբանել